«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանն ու Մեծ Բրիտանիան քննարկում են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնում են Քաբուլից, ուր միջազգային կոնֆերանսի կուլիսներում միմյանց հետ բանակցել են Մեծ Բրիտանիայի և Իրանի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգը և Ալի Աքբար Սալեհին:
Նշվում է, որ սա նախորդ տարվա նոյեմբերից սկսած նմանատիպ բարձր մակարդակով երկու երկրների միջև առաջին դիվանագիտական շփումն է, երբ Թեհրանում ցուցարարները ներխուժել էին բրիտանական դեսպանատուն: Դրանից հետո Լոնդոնը Թեհրանից հետ էր կանչել բոլոր դիվանագետներին ու սառեցրել էր Իրանի իշխանությունների հետ պաշտոնական շփումները:









































