Եվրամիությունը քաղաքական ու բնապահպանական խոչընդոտներ չի տեսնում Կասպից ծովի հատակով տրանսկասպյան գազատար խողովակաշարի շինարարության համար: Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանում ու Թուրքմենստանում եվրամիության ներկայացուցչության ղեկավար Աուրելիա Բուչեզը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Ղազախստան» լրատվական գործակալությունը:
Տրանսկասպյան խողավակաշարը, որն ունենալու է շուրջ 300 կմ երկարություն, նախատեսվում է կառուցել Կասպից ծովի թուրքմենական ափերից մինչև ադրբեջանականը, որտեղ այն պետք է միանա «Հարավային գազային միջանցքին»:
Թուրքմենստանի, ԵՄ-ի ու այլ երկրների միջև բանակցություները Տրանսկասպյան խողովակաշարի կառուցման վերաբերյալ շարունակվում են դեռ անցած դարի 90-ականներից:
Առայժմ Տրանսկասպյան գազատարի կյանքի կոչման ուղղակի պայմանավորվածություններ չկան: Սակայն ԵՄ-ն 2011թ. սեպտեմբերին մանդատ տվեց ԵՄ-ի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև Տրանսկասպյան նախագծի շուրջ բանակցությունների սկսման համար, ինչից հետո սկսվել է բանակցային գործընթացը:
Ռուսաստանը դեմ է հանդես գալիս նախագծի կյանքի կոչմանը` բերելով Կասպյանի կարգավիճակի ու բնապահպանական ռիսկերի մասին փաստարկները:
«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է աշխատանքին, որն այսօր ընթանում է, ու արդեն աշխատում է երկու պետությունների հետ, որոնք որոշել են միմյանց միջև իրենց տարածքային ջրերում խողովակաշար անցկացնել»,- աել է Բուչեզը «Կասպյան շելֆի զարգացում-2012» նավթագազային համաժողովի ժամանակ:









































