Ստավրոպոլի մարզում Հայաստանի քաղաքացին կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 3 ուղղիչ գաղութի մեկուսարանում:
Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»: Շրջանային քննչական կոմիտեի քննչական վարչության տեղեկություններով` 36-ամյա տղամարդը ազատազրկման էր դատապարտվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որն անզգուշաբար առաջացրել էր մարդու մահ:
Տղամարդը դատապարտվել էր 1.5 տարվա ազատազրկման: Նրան մեկուսարան էին տեղափոխել` «անհարկի վարք դրսևորելու պատճառով», նկատել են վարչությունում:
Դատական փորձագետի տվյալով` դատապարտյալի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով:
Տղամարդն ինքնասպան է եղել` կախվելով շալվարից:









































