Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Նժդեհին ֆետիշացնել պետք չէ

Հայաստանում գոյություն ունեցող գաղափարական ուսմունքների, մասնավորապես, նժդեհականության ազգայնականության շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

–Պարոն Նիկողոսյան, պայմանավորված DIY ակումբում տեղի ունեցած պայթյունով, վերջին շաբաթների ընթացքում ավելի ակտիվ շրջանառություն ստացան ազգայնական գաղափարախոսության, նժդեհականության մասին խոսակցությունները, քանի որ ակումբը պայթեցնող երիտասարդները հայտարարեցին, որ իրենք ազգայնականներ են: Հետաքրքիր է` արդյո՞ք հայ գրողներն այդքան ազգայնական գաղափարների հետևորդներն ու թելադրողներն են եղել:

–Ժամանակին ԽՍՀՄ–ում ամենամեծ մեղադրանքները մեր գրողներին ազգայնականության համար էին: Բոլոր հայ գրողները նացիոնալիստական գաղափարներ արտահայտել են, բայց ամենանացիոնալիստները եղել են Ռաֆայել Պատկանյանը, Սիամանթոն և Րաֆֆին: Այսօր այդքան մարդ խոսում է ազգայնականությունից, նժդեհականությունից, իրենք չեն պատկերացնում, թե ինչ բան է դա:

–Այսօր ովքե՞ր են Հայաստանում խոսում ազգայնականությունից:

–Այսօր ազգայնականության հարցերով զբաղվում են մարդիկ, ովքեր դրանից գաղափար չունեն, և հատկապես Նժդեհով սահմանափակվելը հարցի պրիմիտիվ ընկալում է: Ամեն կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ իրեն չպետք է իրավունք վերապահի այս հարցերի մասին խոսել, որովհետև դրանք մշակութաբանական լուրջ վերլուծություններ պահանջող հարցեր են: Ես վստահ եմ, որ նույն Հանրապետական կուսակցությունը, որը Նժդեհի ուսմունքի հետևորդ է իրեն համարում, Նժդեհ կարդում է միայն նրա համար, որովհետև Հանրապետականի ուսմունքը դրա վրա է հիմնված: Իրականում, իրենք չեն պատկերացնում ոչ այդ ուսմունքը, ոչ այդ ուսմունքի իրական գաղափարախոսությունը:

–Այսինքն, այսօր մարդիկ չգիտեն` ինչից են խոսում և ի՞նչ ուսմունքի հետևորդներն են:

–Այո, պատահական չէ, որ մեր իրականության մեջ ուսմունքների խեղաթյուրումներ կան: Եթե մենք այսօր խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր կաշառքով են բուհ ընդունվում, հետագայում լավ չեն սովորում, կաշառքով առաջ են գնում և մտածում են պաշտոնյա դառնալու մասին, ապա նման ուղեղներին մենք չենք կարող ազգային գաղափարախոսություն ներմուծել, ոչ էլ բացատրել, թե ազգայնականությունը կամ ոչ ազգայնականությունն ինչ է: Այսօր այդ գաղափարները դարձրել են գործիք որոշ մարդկանց ձեռքին՝ գլուխ գովելու, որոշ մարդկանց ձեռքին էլ` մյուսներին մեղադրելու համար: Բուն գաղափարը մնում է փակ, որովհետև դրանով իրազեկ մարդիկ չեն զբաղվում, իսկ նրանք, ովքեր զբաղվում են, նրանց ձայնը լսելի չէ, որովհետև այսօր երկիրը դարձել է «գալստուկ» կապող ջահելների իշխանության երկիր:

Ազգայնականությունը գոյություն է ունեցել Նժդեհից առաջ ևս: Նժդեհը չէ ազգայնականության հիմնադիրը: Նժդեհն իր տեսությունը հիմնել է արդեն իսկ ձևավորված գաղափարախոսությունների վրա, Նժդեհն ի մի է բերել, բյուրեղացրել մեր նախորդ մտածողների, գաղափարաբանների ամբողջ ուսումնասիրությունները: Մարդիկ չպետք է ինչ որ բաներ ֆետիշացնեն իրենց համար: Հանրապետականները խոսում են Նժդեհից` ելնելով կուսակցական պարտադրանքից: Նրանք Նժդեհից զատ այլ գիրք չեն կարդացել, պետք է ասեն, որ Նժդեհն է… Բայց հայի գաղափարաբանության պատմությանը ծանոթ լինելու, Խորենացի, Փարպեցի, Բուզանդ կարդացած լինելու դեպքում, Աբովյան, Րաֆֆի կարդացած լինելու դեպքում միայն Նժդեհին չէին հիշատակի, թեև Նժդեհը շատ մեծ դեմք է, բայց բերել և այդ ամբողջ գաղափարախոսությունը վերագրել Նժդեհին, պետք չէ: Ցանկացած ուսմունք իր նշմարներն է ունենում նախորդող ժամանակաշրջանում, Նժդեհն այն հանճարն է եղել, որ պարզապես համակարգել է այդ ամենը: Նժդեհն իրականացրել է համակարգողի ֆունկցիա, բայց ոչ՝ հիմնադրողի: Պարզապես մարդիկ գիրք չեն կարդացել:

–Պարոն Նիկողոսյան, DIY ակումբում տեղի ունեցած պայթյունն ակումբի ղեկավարները վերագրեցին ազգայնականությանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ դրսևորում էր դա:

–DIY ակումբում տեղի ունեցածին պարզապես ազգայնականության անուն չպետք է տալ, դա հասարակական ակտիվության, ինչ–որ տեղ ժողովրդի կենցաղավարության ձևն է, ժողովրդի մենթալիտետը՝ զզվելի երևույթներից ազգին հեռու պահելու: Կարելի է դա ինչ–որ տեղ հասկանալ։ Եվ ասել, թե դա ազգայնականություն է, մի քիչ աբսուրդ է, որովհետև ազգայնականությունը շատ ավելի բարձր բան է, քան գեյ–ակումբ պայթեցնելը: Դա պետք չէ վերագրել ազգայնականությանը, դա քաղաքացու արարք է, որը մտածում է իր երկրի մասին: Ազգայնականությունը ծայրահեղական բնույթ ունի և դրա դրսևորումները ծայրահեղական են լինում, և միշտ չէ, որ լավ բաների են միտված: Իրականում, նացիոնալիզմ կոչվածը վատ բան է, որովհետև կարող են վտանգել հասարակությանը: Ազգայնականության նորմալ դրսևորումը գեղեցիկ է և օգտակար այն դեպքում, երբ գիտես, թե իրականում դա ինչ է: Գնալ գեյ–ակումբ պայթեցնել և ասել, թե հայեր են և դրա համար են արել, դա աբսուրդ է, ազգային գաղափարախոսության հետ շատ քիչ կապ ունի: Ազգայնականությունը թուրքի դեմ կռվելն է, մեր գրականությունը, մշակույթը պահելը: Այն ժամանակ, երբ Ծաղկաձորում Կեչառիսի վանքի շուրջ գտնվող քյաբաբանոցները քանդեն, երբ այդ նույն տղաները գնան և քյաբաբանոցը քանդեն, ես կասեի, որ դա ազգայնականություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում