ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շատ կոշտ է արտահայտվել Սիրիայի նկատմամբ ռուսական կառավարության քաղաքականության վերաբերյալ և կոչ է արել Մոսկվային անմիջապես վերանայել իր դիրքորոշումը՝ նշելով, որ հակառակ դեպքում նրա հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում կհայտնվեն վտանգի տակ:
Քլինթոնը նշել է, որ ռուսական կողմին անհրաժեշտ է ապացուցել, որ նա իրականում խաղաղություն ու կայունություն է ցանկանում և հատուկ սեր չի տածում նախագահ Բաշար Ասադի նկատմամբ:
Բացի այդ, նա հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիա զենքի առաքումը։








































