«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այս գործարանը, որ տարիներ շարունակ աշխատել է արտոնյալ հարկային պայմաններով, այժմ հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազության ուշադրության ներքո: Դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ գործարանը պետությանը տարիներ շարունակ չի վճարել մի քանի միլիարդի հասնող հարկային պարտավորություն:
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է գործարանի աշխատանքը դադարեցնելու մասին տեղեկությունները։ Խոսնակը ռադիոկայանին փոխանցել է նաև, որ քաղաքական ենթատեքստ պետք չէ այստեղ փնտրել կատարվածի մեջ:
Մինչև 2003թ. գործարանի տնօրենն է եղել Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: 2003 թվականից Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հրահանգով այն դարձավ Գագիկ Ծառուկյանի սեփականությունը։









































