2010թ. ընթացքում համայնքների կողմից մարզպետարաններ են ներկայացվել թվով 55533 որոշումներ, որից ոչ իրավաչափ է համարվել 10534-ը (18.9%): Այս մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության 2010թ. գործունեության հաշվետվության մեջ, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Իսկ ավագանու որոշումները սահմանված կարգով մարզպետարան չներկայացնելու պատճառով կարգապահական տույժի են ենթարկվել համայնքի ղեկավարի աշխատակազմի 10 քարտուղարներ: