Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

HTC-ն կգնի գրաֆիկական պրոցեսորներ արտադրող S3 Graphics-ը

Բջջային սարքեր արտադրող HTC ընկերությունը հաստատել է իր մտադրությունը գնելու գրաֆիկական պրոցեսորներ արտադրող S3 Graphics ընկերությունը: Այս մասին հաղորդում է Focus Taiwan-ը:

Այն մասին, որ գործարքը կկայանա, հայտարարել է ընկերության իրավաբան Գրեյս Լեյը՝ HTC-ի բաժնետերերի ամենամյա ժողովում: Ընկերությունը գնելու բուն նպատակը S3 Graphics-ի արտոնագրային պորտֆոլիոն է:

S3 Graphics-ին է պատկանում շուրջ 270 արտոնագիր: Մի քանի արտոնագրեր լիցենզիայով օգտագործում են Microsoft-ը, Nintendo-ն և Sony-ն:

S3 Graphics-ը ձեռք բերելու ծրագրի մասին HTC-ն հայտարարել էր 2011-ի հուլիսին: Հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կկազմի 300 միլիոն դոլար: 2011-ի նոյեմբերին, սակայն, Apple և S3 Graphics-ի միջև ծագած արտոնագրային պատերազմում ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով հանձնաժողովը արդարացրեց Թիմ Կուկի ընկերությանը: Դա HTC-ի աչքում նվազեցրեց S3 Graphics-ի գրավչությունը:

Հավանաբար HTC-ն որոշել է գործարքից չհրաժարվել իր սարքերի նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են Apple-ի նախաձեռնությամբ: 2012-ի ապրիլին արգելվել էր HTC One X և HTC EVO 4G LTE սմարթֆոնների մուտքը ԱՄՆ-ի տարածք: Ավելի ուշ արգելքը հանվեց, սակայն Apple-ը HTC-ի դեմ կրկին հայց ներկայացրեց ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով հանձնաժողով:

CNET News-ի փոխանցմամբ՝ S3 Graphics-ի արտադրած գրաֆիկական պրոցեսորները նախատեսված են համակարգիչների և նոթբուքերի, ինչպես նաև բջջային սարքերի համար: S3 ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին: S3 Graphics-ը, որը զբաղվում է գրաֆիկական պրոցեսորների արտադրությամբ, ձևավորվել է 2000 թվականին, երբ S3-ը իր մասնաճյուղերից մեկը վաճառել է VIA ընկերությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում