«Երվերելակ» ընկերությունը սպասում է մասնավորեցման իր հերթին: Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Այս տարվա փետրվարի 10-ին ընկերությունը գնահատվել է 257 մլն 809 հազ. դրամ: Առաջիկա 3 ամսում կհայտարարվի աճուրդ: Ընկերության պարտավորությունները 2011 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 3 մլն 772.2 հազ. դրամ:
Մասնավորեցման հարցը ներառված է կառավարության հունիսի 14-ի նիստի օրակարգում: Նախագծով նախատեսված՝ «Երվերելակ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ գույքի վաճառքի գնի 30 տոկոսը պետք է ուղղվի Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին:









































