«Սու-25» ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բելառուսի Նովոգրուդյան շրջանում: Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով` արդյունքում օդաչուն մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել այսօր` պլանային թռիչքների իրականացման ժամանակ:
Հանձնարարության կատարումից հետո գրեթե 200 մ բարձրության վրա ինքնաթիռը սկսել է անկառավարելի դառնալ: Թռիչքի ղեկավարը օդաչուին ինքնաթիռից հեռանալու հրաման է տվել, սակայն օդաչուն հասցրել է միայն ինքնաթիռը հեռացնել Նովինա գյուղից: Այն ընկել է այդ գյուղից 2 կմ հեռավորության վրա:
Օդաչու, առաջին կարգի փոխգնդապետ Նիկոլայ Գրիդնևը մահացել է:
Պատահարը հետաքննելու համար ՊՆ հատուկ կամիտե է ստեղծվել:











































