Thursday, 02 07 2026
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին հանդիպել է Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով պատվիրակության այցը տարածաշրջան, բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության և ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող կազմակերպության դերը: Պատգամավորը հույս հայտնեց, որ խորհրդարանականների հետ հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահին հնարավորություն կտա էլ ավելի ամբողջական պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպման ընթացքում խոսել է ԼՂ հակամարտության մասին` այն մի քանի առումներով մտահոգիչ համարելով: Նախ, որ վերջին դեպքերը տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ու նաև` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրերին: Վարդան Օսկանյանի կարծիքով` սա Ադրբեջանի կողմից հատուկ էր արված և որոշակի ուղերձ էր: Ըստ նրա` ադրբեջանական կողմը ցանկանում է ասել, որ իրենք «հիասթափված են» բանակցային գործընթացից և հարցն ուզում են լուծել ռազմական ճանապարհով: «Մինչդեռ հիասթափությունը հենց իրենց պատճառով է. բանակցությունների ընթացքում այնպիսի պահանջներ են դնում, որոնք ծայրահեղական են ու անիրականանալի»,- նկատել է պատգամավորը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և կիսելով նախորդ բանախոսի տեսակետը, անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ն դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողությունները: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ԵԱՀԿ-ն ոչ միայն անվտանգության, այլև ժողովրդավարացման գործում մեծ դերակատարություն ունի:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ևս բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման գործում: Նա ԵԱՀԿ-ի ուշադրությունը հրավիրեց հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված խմբավորումների նախաձեռնած գործողություններին, որոնք ուղեկցվում են զոհերով: Պատգամավորն անհրաժեշտ համարել, որ ԵԱՀԿ-ի մոտեցումները լինեն հստակ և կոնկրետ:

Խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետները ներկայացրել են նաև մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների, ժողովրդավարական գործընթացների առնչությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահն արձագանքել է բարձրացված հարցերին: «Այն, ինչ ասում եմ այսօր Երևանում, ասելու եմ վաղը Բաքվում. Լեռնային Ղարաբաղի համակարտության ռազմական որևէ լուծում չի լինելու», -ընդգծել է նա: Պրն. Գիլմորի խոսքերով` իրենց համար մերժելի է ուժի կիրառումը. հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը կարևորեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր առաքելությունն իրականացնելու և երեք հիմնական սկզբունքներն առաջ տանելու համար: Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները, նրա համոզմամբ, անբաժանելի են: ԵԱՀԿ նախագահի գնահատմամբ` պետք է վերջ դրվեն թե սահմանային միջադեպերին, թե դիպուկահարների գործողություններին: «Պետք է մեխանիզմներ գտնել այդ միջադեպերը հետաքննելու համար»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը` հավելելով, որ ԼՂ հակամարտությունը գերխնդիր է թե ԵԱՀԿ-ի և թե իր համար` իր պաշտոնավարման տարիներին:

Ժողովրդավարական գործընթացների, խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով` Էմոն Գիլմորը նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ԵԽ-ի հետ համագործակցաբար պատրաստած զեկույցն առաջարկներ է պարունակում: «Հույս ունեմ, որ այնտեղ ընդգրկված առաջարկները իրականություն կդառնան»,-ասել է ԵԱՀԿ պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` իր ուշադրության կենտրոնում է ԶԼՄ-ների ազատությունը, ինչը քննարկվել է նաև իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ: Պարոն Գիլմորը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել այս հարցում ևս: «ԵԱՀԿ-ն մշտապես աջակցում է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում