Կոլորադո նահանգում անտառային հրդեհների հետևանքով կին է զոհվել: Ինչպես հայտնում է Associated Press-ը, 62-ամյա Լինդա Ստեդմանի մարմինը փրկարարները հայտնաբերել են Դենվերի հյուսիս-արևմուտքում այրված տներից մեկում:
Agence France-Presse-ի տվյալով` հունիսի 11-ի ուշ երեկոյան հրդեհն ընդգրկել է 16 հազար 650 հեկտար տարածք: Կրակը ոչնչացրել է կամ ուժեղ վնասել 100 շինություն:
Կրակի դեմ պայքարում ներգրավվել է շուրջ 600 հրշեջ, ուղղաթիռներ, ինչպես նաև 5 հրդեհային ծանր 5 ինքնաթիռներ:
Դենվերի մոտակայքում հրդեհը բռնկվել է հունիսի 9-ին: Հրդեհի առաջացման օջախը տեղայնացնել առայժմ չի հաջողվում:
Համաձայն տեղական իշխանությունների հայտարարության` հրդեհի առաջացման պատճառը կայծակն է եղել:









































