Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Շըրնաքի նահանգում բախումներ են գրանցվել թուրքական անվտանգության ուժերի և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև:
Շըրնաքի նահանգի Բեյթուշեբափ շրջանում գտնվող Կատո լեռան շրջանում գրանցված բախման ժամանակ զոհվել և վիրավորվել են մեկական զինծառայողներ: Մեկ այլ բախում էլ տեղի է ունեցել Շըրնաքի նահանգի Բեստլեր Դերելեր շրջանում, ուր բախման հետևանքով զոհվել և վիրավորվել է մեկական գյուղական պահապան:
Բախումներից հետո տվյալ տարածաշրջանում օդային աջակցությամբ իրականացվել են լայնամասշտաբ գործողություններ PKK-ի զինյալներին վնասազերծելու համար:









































