Տաջիկստանում ԵՄ ներկայացուցչությունը որոշել է երկրից արտաքսել կցորդ Մալիկ Մալկիին ու նրա կնոջը` Ջալոլա Կազզուին: Այդպիսի որոշում, ինչպես հայտնում է «Ռադիո Օզոդին» («Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը), կայացվել է վերջերս վերոնշյալ քաղաքացիների և տեղի ոստիկանության կոնֆլիկտի պատճառով:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Տաջիկստանի ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ արտասահմանցիները, գտնվելով ոչ սթափ վիճակում, խախտել են հասարակական կարգը ու ծեծել ոստիկաններին, որոնք փորձել են նրանց կանգնեցնել:
«Դրա հետևանքով ոստիկանները ստացել են ֆիզիական վնասվածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Առկա տվյալների համաձայն` Մալկին ու Կազզուն ունեն ֆրանսիական քաղաքացիություն: ԶԼՄ-ները նաև հայտնում էին, որ Մալկիի կինը նույնպես դիվանագետ է:
Ինչպես հաղորդվում է, արտասահմանցիների հետ կոնֆլիկտը տեղի է ունեցել հունիսի 4-ին մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Դուշանբեի ոստիկանությունում նշում են, որ ֆրանսիացիները «իրենց լեզվով վիրավորել են ներկաներին», որ Մալկին ցանկացել է բաժակը կոտրել ոստիկանության աշխատակցի գլխին, որ դիվանագիտական կցորդն ու նրա կինը վիճաբանել են ոստիկանների հետ, իսկ ոստիկանական տեղամասում` կոտրել աթոռներն ու սեղանները:
Դեպքի մասին հաղորդագրությունը հրապարակված է Տաջիկստանի ԱԳՆ կայքում, սակայն, ինչպես նշում է «Ավեստան», այն հեռացվել է:
ԵՄ ներկայացուցչությունում, իրենց հերթին, հայտարարել են, որ կանցնացնեն սեփական հետաքննությունը:
Հունիսի 11-ին «Ռադիո Օզոդին» հայտնել է, որ Մալիկա Մալկին ու նրա կինը պետք է լքեն Տաջիսկտանը: Կազզուն արդեն լքել է հանրապետությունը, մոտ ապագայում նրան կհետևի ամուսինը:









































