ԱՄՆ-ում «Սև հրեաներ» (Black Hebrews) աղանդի առաջնորդ Փիթեր Մոզեսը խոստովանել է իրականցրած երկու սպանությունները: Այս մասին հաղորդում է NBC-ն:
Այդ գործով դատավարությունը տեղի է ունենում Դարեմ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): Մեղքի խոստովանությունը թույլ կտա Մոզեսին խուսափել մահապատժից: Սպանություններին մասնակցելու մեջ կասկածվում են ևս 6 մարդ։ Նրանք իրենց մեղքը չեն խոստովանել:
Ինչպես հաղորդում է Durham Herald Sun պարբերականը, Մոզեսի խոստովանությունն անսպասելի է եղել: Հունիսի 11-ին նրան կանչել են դատարան ֆորմալ գործընթացների համար: Մոզեսը նաև համաձայնել է ցուցմունք տալ իր համախոհների դեմ:
Մոզեսի զոհերը՝ 28-ամյա Անտուանետա Մաքքոյը և չորսամյա Ջեդոն Հիգանբոթենը, ապրել են նրա և աղանդի մյուս անդամնեի հետ (նրանք ազգականներ չեն եղել): 2011 թ. հունիսին նրանց աճյունները գտել են Մոզեսի մոր տան ետնաբակում:
Մոզեսի խոսքերով՝ ինքը Հիգանբոթենին, ինչպես և նրա հորը, գեյ է համարել: Նա նշել է, որ դա իր համար անընդունելի էր: Ոստիկանությունը կարծում է, որ Մոզեսը երեխայի վրա կրակել է 2010 թ. հոկտեմբերին: Մաքքոյը, ըստ մեղադրող կողմի, սպանվել է 2010 թ. դեկտեմբերին Հիգանբոտթենի մոր կողմից, քանի որ փորձել է դուրս գալ աղանդից: Իշխանությունների տվյալներով՝ նրան սպանելու կարգադրություն արել է հենց Մոզեսը:
«Սև հրեաներ» աղանդի անդամները համարում են, որ իրենք սերում են հին Իսրայելի տարածքում ապրած ցեղերից:









































