Երեկ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում ընթացող Copa del Sol միջազգային ընկերական մրցաշարի կիսաեզրափակիչում Դոնեցկի «Շախտյոր»-ը 4:1 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի չեմպիոն «Ռուսենբորգին»-ին և դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպման 4-րդ րոպեին Դուգլաս Կոստայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ադրիանոն: 13 րոպե անց Մխիթարյան-Ժադսոն-Կոստա եռաքայլ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկվեց: 28-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, իսկ գոլային փոխանցում կատարեց «հանքափորների» ավագ Դարիո Սռնան` 3:0:
«Ռուսենբորգ»-ի կիսապաշտպան Օսենը 67-րդ րոպեին խփեց հեղինակության գնդակը: Իսկ 73-րդ րոպեին Վիլյանը 11-մետրանոց նշակետից դրեց հանդիպման վերջակետը:
Եզրափակիչում Մխիթարյանի թիմը կմրցի մեկ այլ ուկրաինական թիմի` «Կարպատի»-ի հետ, որը մյուս կիսաեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտության մատնեց նորվեգական «Օլեսուն»-ին: