Մոսկվայի հարավում անհայտ անձինք, խուլիգանական նկատառումներից ելնելով, տրավմատիկ զենքից կրակ են բացել Հայաստանի երկու քաղաքացու վրա: Այս մասին տեղեկացնում է Life News կայքը:
Վեճը կռվի է վերածվել Բրատեևսկայա փողոցում: Անհայտ անձինք ինչ-որ բան չեն կիսել Հայաստանի երկու քաղաքացու հետ ու կրակ են բացել:
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական հաստատություններ: Տուժածներից մեկը վիրավորվել է որովայնի շրջանում, մյուսի ոտքն ու դեմքն են վնասվել։