Ինչպես հայտնում է The Huffington Post-ը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինը` Մարիա Շրայվերը կդառնա ԱՄՆ-ում մեծ հեղինակություն վայելող Օփրա Ուինֆրիի ամսագրի խմբագիրը:
Համարը, որի վրա աշխատելու է Շրայվերը, նվիրված է պոեզիայի ազգային ամսին: Ի դեպ, Շվարցենեգերի կինը հայտնի է պոեզիայի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքով:
Շրայվերը սպանված նախագահ Ջոն Քենեդիի քրոջ աղջիկն է, հայտնի է NBC-ում իր աշխատանքներով: Նա ստիպված էր դուրս գալ աշխատանքից, երբ ամուսինն ընտրվեց Կալիֆոռնիայի նահանգապետ, որպեսզի խուսափի շահերի բախումից:
Այս ամսագիրը, որը թողարկվում է Օփրա Ուինֆրիի կողմից, հանդիսանում է հեռուստահաղորդավարուհու մեդիակորպորացիայի մի մասը, որը նրան դարձրել է ԱՄՆ-ի ամենահարուստ կինը:









































