Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, 38-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել են Իրաքի իրավապահ մարմինները։ Մի քանի հարված է հասցվել Բաղդադում այն հրապարակի ուղղությամբ, որտեղ շիա ուխտավորները նշել են իմամ Մուսա Ալ-Կադիմի տոնը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նշենք նաև, որ թեպետ երկրի անջատողական ուժերի հիմնական պահանջն ամերիկյան զորքերի դուրսբերումն է, այդուհանդերձ` լուրջ խնդիր է մնում ծայրահեղ լարվածությունը էթնոդավանական տարբեր խմբերի միջև։