Thursday, 11 06 2026
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ

Կալանավորեք Լեռնապատի գյուղապետին. ազդում է վկաների վրա

Երեկ «Ժամանակ»-ի խմբագրությունը ահազանգ ստացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից. գրասենյակ էին դիմել Լոռու մարզի Լեռնապատ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր ականատես էին եղել, թե ինչպես է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը խոչընդոտում իր դեմ հարուցված քրեական գործի նախաքննությանը. նա իր ծառայողական ավտոմեքենայով ոստիկանության Գուգարքի բաժին է բերում գյուղի որոշ բնակիչների և ուղղորդում նրանց` ցուցմունքներ տալիս:

Գրասենյակին, ինչպես նաև Լոռու մարզի դատախազին և ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում մասնավորապես նշված է. «…Լեռնապատ համայնքի գյուղապետ Վ.Եղիազարյանի նկատմամբ արդեն մեկ տարի է հարուցված է քրեական գործ: Գործով վկաներին, որոնք նախկինում ցուցմունքներ են տվել գյուղապետի դեմ, Վ.Եղիազարյանը ստիպում է փոխել այդ ցուցմունքները… գյուղապետը այն աստիճանի է ոգևորված իր բարձրաստիճան հովանավորներից, որ օրը ցերեկով իր ծառայողական մեքենայով Գուգարքի ՆԳ բաժին էր բերել Լեռնապատի բնակիչ Ալբերտ Օվիյանին, որը նախկինում ցուցմունք էր տվել այն մասին, որ գյուղապետը մի քանի տարի առաջ իրենից վերցրել էր խոզ, որպեսզի հետագայում սեփականաշնորհի Ալբերտ Օվիյանի հողամասը: Իսկ այսօր գյուղապետի ուղեկցությամբ Ալբերտ Օվիյանը գալով Գուգարքի ՆԳ բաժին, հրաժարվել է իր նախկին ցուցմունքից… Գյուղապետի հետ կեղծիքներ է կատարել նաև Լեռնապատի «Հայփոստի» բաժանմունքի վարիչ Մարինե Աշրաֆյանը: Գյուղապետը քավոր-սանիկական կապերի մեջ է վերոհիշյալի հետ: Ավելացնենք նաև, որ Մարինե Աշրաֆյանը ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության պետ Արմեն Աշրաֆյանի եղբոր աղջիկն է: Այս մեկ տարվա ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ մենք չենք վստահում և ոչ մի ղեկավարի: Ելնելով վերագրյալից` դիմում ենք և պահանջում դադարեցնել գործող գյուղապետի գործունեությունը և խափանման միջոց ընտրել կալանքը, քանի որ նա ակնհայտ խոչընդոտում է նախաքննությանը, վկաների վրա ճնշում գործադրելու միջոցով»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում