News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին Վրաստանի հաջողության զարգացման երաշխիք է համարում նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի կոմիտեի ընդունած բանաձևը, որում աջակցություն է հայտնվում երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանը:
Փաստաթղթում ասվում է, որ այդ աջակցության նպատակը Վրաստանին օգնելն է բացառապես խաղաղ ճանապարհով անվտանգության ու ուժեղացման և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում:
Յակոբաշվիլիի խոսքերով՝ ԱՄՆ նմանատիպ վերաբերմունքը իրենց երկրին հանդիսանում է երաշխիք, որ Վրաստանը լինելու է հաջող ժողովրդավարական երկիր և դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: