Աստրախանի մարզի Վոլոդարյան շրջանի սրճարաններից մեկում վեճ է բռնկվել մի 28-ամյա ադրբեջանցու և տեղացի 3 երիտասարդների միջև:
Vesti.az-ը տեղեկացնում է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդները դուրս են եկել սրճարանից, սկսվել է ծեծկռտուքը: Ստացած վնասվածքներից ադրբեջանցին մահացել է:
Ժամանած բժիշկներին չի հաջողվել նրան փրկել: Հետաքննություն է սկսվել:
Ծեծկռտուքի մասնակիցներից 2-ը ձերբակալվել են:








































