Նյու Յորքի բարձրակարգ հիվանդանոցներից մեկը դադարեցրել է «կենդանի դոնորային օրգանների» ծրագիրն այն բանից հետո, երբ կինն այնքան էր արնահոսել վիրահատական սեղանին, որ մահացել էր:
New York Post-ը հաղորդում է, որ կինը, ում անունը չի հաղորդվում, պատրաստվում էր իր երիկամներից մեկը փոխանցել իր բարեկամին, երբ վիրահատության ժամանակ նրա աորտան վնասվել է, և նա սկսել է արյունաքամ լինել։
Դեպքի պատճառով Montefiore հիվանդանոցն այլևս օրգանների փոխպատվաստում չի իրականացնի `օգտագործելով կենդանի մարդկանց օրգանները: Բարեկամն այդպես էլ չի ստացել օրգանը: Հիվանդանոցի ներկայացուցիչը դեպքը համարել է «սարսափելի ողբերգություն»: