Հարավային Կորեայի կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունն ընդունել է կրեացիոնիստների դիմումը, որը կոչ է անում հրատարակիչներին դասագրքերից հանել էվոլյուցիայի օրինակները, որոնք, իրենց կարծիքով, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է Nature News-ը:
Դասագրքերից էվոլյուցիայի օրինակները հանել պահանջել է «Դասագրքերն ուղղելու ընկերությունը», որը գտնում է , որ ներկայիս տեսքով նրանք սխալներ են պարունակում: Այդ սխալների թվին է պատկանում արխեոպտերիքսի մասին հիշատակությունը: Ըստ ժամանակակից տվյալների՝ այն եղել է թևավոր դինոզավրերից մեկը, այլ ոչ թե թռչունների անմիջական նախահայրը:
Այս և մի շարք այլ օրինակներ դուրս կհանվեն դասագրքերից, սակայն մի քանիսը, որոնք ստացել են հրատարակչության դիմումը, մտադիր են այն փոխարինել այլ օրինակներով, որը հանրության կողմից քննադատության չի արժանանա: