Ինչպես արդեն հաղորդել էինք, հանգստյան օրերին Լաս Վեգասում տեղի ունեցած «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթից հետո «Միսս Փենսիլվաիա»–ն որոշել էր հրաժարվել իր տիտղոսից` պնդելով, որ մրցույթը կեղծված էր:
Նա այդ մասին գրել էր Facebook սոցիալական ցանցում` մրցույթները կազմակերպող կազմակերպությունն անվանելով «խարդախ»: Այսօր կազմակերպության համահիմնադիր Դոնալդ Թրամփն ասել է, որ իրենք պատրաստվում են դատական հայց ներկայացնել Շինա Մոնինի դեմ՝ նրա մեկնաբանությունների համար:
Դոնալդ Թրամփն ասել է, որ գեղեցկուհին սխալ է գործել՝ «խարդախ» բառն օգտագործելով, և իրենք դատական հայց կսկսեն այդ հիմքի վրա: NBC-ի Today շոուի եթերում Թրամփն ասել է, որ դրանք ընդամենը «պարտվածի մեկնաբանություններ են եղել»: