Շատերը մեծ բարձրության վրա լարի վրայով քայլելու մասին անգամ մտածելիս կարող են շոկ ապրել, իսկ ադրենալինի սիրահար Բրայան Մոսբոգը սովոր է բարձրությունների: Հերթական անդունդը հաղթահարելիս Կալիֆոռնիայի Yosemite ազգային պարկում նա որոշել է 610 մետր բարձրության վրա պառկել բարակ ճոպանի վրա ու հանգստանալ: Դա նրան հաջողվել է հավասարակշռության ճիշտ պահպանման շնորհիվ:
Նրան լուսանկարել է արկածախնդիր լուսանկարիչ Թայլեր Ռեմերը՝ վտանգի ենթարկելով իր կյանքը: Նա կապել է անվտանգության գոտիներն ու կախվել ճայռի ծայրից՝ լուսանկարելու ընկերջը: