ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նորանշանակ նախագահ Խորդի Խուկլա ի Կոստան մտադիր է մինչ ենթահանձնաժողովի աշխատանքների սկիզբը մանրամասնորեն ուսումնասիրել հակամարտության թեմատիկան և կապեր հաստատել հակամարտող կողմերի հետ, տեղեկացնում է Trend-ը:
«Մտադիր եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել թեմատիկային ծանոթանալու համար: Մենք նոր ենք սկսել և անհրաժեշտ է կապ հաստատել երկու կողմերի հետ, դիրքորոշումները ըմբռնելու և ենթահանձնաժողովի հետագա օբյեկտիվ աշխատանքի համար»:
Կոստան իսպանական խորհրդարանի պատգամավոր է լիբերալների կուսակցությունից և հակամարտության գոտիներում աշխատանքի փորձ ունի:
«Նախկինում աշխատել եմ Վրաստանում և Ուկրաինայում , զբաղվել եմ ազգային փոքրամասնությունների խնդիրներով, ինչպես նաև միջնորդական առաքելության փորձ ունեմ: Այժմ աշխատելու եմ Կովկասի մի այլ հատվածում, որը շատ կարևոր նշանակություն ունի եվրոպական տարածաշրջանում կայունության համար»,- ասել է Կոստան:
Հանձնաժողովի աշխատանքները պաշտոնապես սկսվելու են ապրիլին, հենց այդ ժամանակ էլ նախատեսված են առաջին պաշտոնական կապերը հակամարտության կողմերի հետ:









































