«Նոր կառավարություն կազմելու նախօրյակին բազում անուններ են նշվում՝ որպես նախարարների թեկնածուներ: Ամենից մեծ հարցականներ առաջացրած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար երեկ նոր անուն դրվեց շրջանառության մեջ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ըստ լուրերի` նախարար է նշանակվելու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ ակադեմիան կապվում է Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի հետ»: