Հայստանում կստեղծվեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն հուշարձանների գլխավոր ճարտարապետների ինստիտուտի ստեղծման, հուշարձանների վերականգնման գիտանախագծային, գիտաարտադրական աշխատանքների իրականացման, վերականգնման ընթացքում գտնվող հուշարձանների որակի վերահսկողության մոնիթորինգի ուղղությամբ:
Կիրականացվեն նաև բնագավառի մասնագետների վերապատրաստմանն ու բնագավառի օրենսդրության կատարելագործմանն ուղղված ծրագրեր: Այս ամենը կիրականացվի ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանի ստորագրած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: