Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղխորհրդի նիստ, որի ընթացքում «Առաջին» լրատվականի տեղեկություններով քննարկվել են փետրվարի 18-ին անցկացվելիք հանրահավաքի հետ կապված հարցեր, երկրում լարված սոցիալական իրավիճակը, նշվել է, որ այս հարցով պետք է ելույթներ հնչեն առաջիկա հանրահավաքում, ինչպես նաեւ քննարկվել է ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու հարցը:
Քաղխորհրդի նիստում նաեւ որոշում է ընդունվել հանդես գալ հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:











































