Սանկտ Պետերբուրգի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ալեքսանդր Սոտնիչենկոն հարցազրույց է տվել ադրբեջանական news.az-ին, որտեղ կարծիք է հայտնել, որ չնայած վերջին 2 տասնամյակում Ռուսաստանը զգալիորեն կորցրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն այն դեռ զգալի դեր ունի ընթացող գործընթացներում:
Միևնույն ժամանակ Մոսկվան չի կարողանա միայնակ բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Ներկայումս տեսնում ենք, որ վերջին 20 տարվա ընթացքում գործընթացում բեկում չկա, չնայած ներգրավված են նաև ԱՄՆ-ը և Եվրամիությունը: Խնդրի լուծում այսօր չկա, և պատճառը կողմերի դիրքորոշումներն են, ինչպես նաև ստատուս քվոն պահպանելու ակնհայտ հակվածությունը:
Ամեն դեպքում կարծում եմ` բանակցային գործընթացի բեկում կարող է լինել միայն դրա ֆորմատը փոփոխության ենթարկելու և դրանում տարածաշրջանի գերտերություններին ներգրավելու դեպքում»: