Ադրբեջանի ոստիկանությունը ուժեղացրել է Խըրդալան բնակավայրում տեղադրված՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի արձանի հսկողությունը:
Ներկայումս այդ հրապարակը շրջափակման մեջ է վերցվել:
Արձանի հսկողությունն ուժեղացնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական ընդդիմությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է այն քանդել:
Մուբարաքի արձանը Խրդալանում կանգնեցվել է 2007-ին: