Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պենտագոնի «քարոզիչը» խոստովանել է USA Today-ի լրագրողներին վարկաբեկելու փաստը

Leonie Industries ընկերության համասեփականատերը` Կամիլ Շիդյակը, որն զբաղվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության քարոզարշավով, խոստովանել է համացանցում USA Today-ի լրագրողներին վարկաբեկելու մտադրության մասին:

Այս մասին հայտնում է USA Today պարբերականը:

USA Today-ի թղթակից Թոմ Վանդեն Բրուկն ու խմբագիր Ռեյ Լոկերը 2012թ. փետրվարին հրատարակել էին հոդված, որտեղ հայտնում էին, որ Պենտագոնը հարյուրավոր միլիոն դոլար է վճարել մասնավոր կապալառուներին Իրաքում ու Աֆղանստանում քարոզարշավի իրականացման համար:

Մասնավորապես, 2005-2009թթ. քարոզչության վրա ծախսերն ավելացել են` տարեկան 9 մլն դոլարից հանսելով 508 մլն-ի: Հետաքննության ընթացքում լրագրողները պարզել էին նաև, որ կապալառու ընկերություններից մեկը` Leonie Industries-ը, պետությանը չի վճարել 4 մլն դոլարի հարկ: Ընդ որում` ընկերությունը 2009-ից Պենտագոնից ստացել է ավելի քան 120 մլն դոլար:

Հոդվածի հրապարակումից հետո համացանցում սկսեցին հայտնվել կեղծ օգտահաշիվներ ու կայքեր Թոմ Վանդեն Բրուկի ու Ռեյ Լոկերի անունով: Բլոգներում ու կայքերում անծանոթ մարդիկ թողնում էին լրագրողների աշխատանքը վարկաբեկող մեկնաբանություններ: Լրագրողներն այն ժամանակ հայտարարել էին, որ իրենց վարկաբեկելու արշավ է սկսվել: Պենտագոնը հերքում էր իր մասնակցությունն այդ ամենին:

Մայիսի 24-ին Շիդյակը հայտարարություն տարածեց, որտեղ իր վրա վերցրեց ամբողջ պատասխանատվությունը վերջիններիս նկատմամաբ իրականացված արշավի համար ասելով, որ դրա համար վճարել է իր սեփական միջոցներից:

Նա ափսոսանք է հայտել, որ իր գործողությունները վտանգել են Leonie Industries-ի ու ԱՄՆ պաշտպանության նախարարության վարկանիշը:

Շիդյակն իր գործողությունները բացատրել է նրանով, որ իր ընկերության հարկային դժվարությունների մասին USA Today-ի ռեպորտաժը վրդովել է իրեն:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ` դատապարտելով Շիդյակի գործողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում