Ռուսաստանում մարդու իրավունքների ոլորտում խնդիրները կապված են ժողովրդավարական գործընթացների խախտման հետ:
Մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ կենտրոնացված քաղաքական համակարգով երկիր, որտեղ իշխանությունը կենտրոնացված է երկրի վարչապետի և նախագահի ձեռքում, իսկ բազմակուսակցական համակարգը շատ թույլ է:
Բացի այդ, զեկույցում ընդգծվել է, որ Բելառուսը պատկանում է այն երկրների թվին, որտեղ լուրջ խախտումներ են տեղի ունենում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Ըստ Պետդեպի՝ մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունենում նաև ԿԺԴՀ-ում, Իրանում, Չինաստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում: