Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնն ու Կառլ Լևինը պահանջել են Պակիստանի իշխանություններից անհապաղ ազատել բժիշկ Շաքիլ Աֆրիդիին, ով ԱՄՆ-ին օգնել է հայտնաբերել «Ալ-Կաիդա»–ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենին: Սենատորի հայտարարությունը տեղակայված է նրանց կայքերում:
Մակքեյնն ու Լևինը վրդովեցուցիչ են համարել փաստը, որ Աֆրիդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար:
Սենատորները պնդում են, որ նա կատարել է «տղամարդկային, հերոսական ու հայրենասիրական» արարք:
Սենատորի խոսքերով` Աֆրիդիի բանտարկությունը բացասաբար է ազդում Կոնգրեսի` Պակիստանին ֆինանսական օգնություն տրամադրելու պատրաստակամության վրա:
Ավելի վաղ Աֆրիդիի դատավճիռը դատապաարտել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Ըստ նրա՝ բժշկի գործողությունները չի կարելի համարել պետական դավաճանություն:
Աֆրիդիի դատավճիռը կայացվել է մայիսի 23-ին: Բժիշկը կալանավորվել է Բեն Լադենի ոչնչացումից հետո: Նա մեղադրվում է Պակիստանի շահերի դեմ գործելու մեջ։