Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տեխասում սկսվել է ամերիկացի իսլամիստ զինվորի դատավարությունը

Տեխասում սկսվել է ԱՄՆ բանակի զինվոր Նասեր Ջեյսոնի Աբդոյի գործով դատավարությունը, ով մեղադրվում է իր զինակիցների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպասվում է ցմահ ազատազրկում:

Հետաքննության տվյալներով՝ նա տնային պայմաններում ռումբեր է պատրաստել՝ օգտվելով «Ալ-Կաիդա»-ի անգլալեզու ամսագրում հրապարակված հրահանգներից: Դատախազների ենթադրությամբ՝ Աբդոյի մոտ գործնականում ամեն ինչ պատրաստ էր հարձակումն իրականացնելու համար, նա ձերբակալվել է ահաբեկչության իրականացումից մի քանի ժամ առաջ:

Մեղադրյալի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի մոտ ոչ մի գործող նռնակ չի հայտնաբերվել, իսկ «կառավարությունը ոչ մի կերպ չի կարող շրջանցել այդ փաստը»:

Մեղադրող կողմի վկաները՝ FBI գործակալ Մայքլ Օուենսն իր հերթին հայտարարել է, որ հարցաքննությունների ժամանակ Աբդոն ասել է, որ երազում է հանուն հավատի նահատակվել և պատրաստվում է հետևել ամերիկյան բանակի մայոր Նիդալ Հասանի օրինակին, ով 2009 թ. նոյեմբերին Տեխասի Ֆորթ Հուդ ռազմաբազայում սպանել էր 13 մարդու: Աբդոն պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել նույն տեղում:

Դատախազների պնդմամբ՝ նա պատրաստվում էր ռումբեր տեղադրել այն վայրերում, որտեղ ավելի շատ էին զինվորներ և սպաներ լինում, մասնավորապես՝ Ֆորթ Հուդի սրճարաններում և ռեստորաններում:

Ենթադրյալ ահաբեկչի գործողությունների դրդապատճառը, ըստ մեղադրող կողմի, եղել է «Իրաքի և Աֆղանստանի ժողովրդի համար վրեժը»:

Աբդոն ծառայել է Ֆորթ Քեմբելի դեսանտայինների բազայում: 2011 թ. հուլիսին նա լքել է այն՝ առանց հարգելի պատճառ ներկայացնելու: Դրանից մի քանի շաբաթ անց՝ հուլիսի 27-ին ենթադրյալ ահաբեկիչը ձերբակալվել է:

Աբդոն ԱՄՆ-ի քաղաքացի է, ծագումով Պաղեստինից: Դեռ նախքան իր ձերբակալությունը նա մի քանի անգամ հրաժարվել է ծառայության մեկնել Աֆղանստան՝ հայտարարելով, որ չի կարող կրակել հավատակիցների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում