Հունվարի 31-ին՝ ժամը 10.27-ին, քաղաքացի Ա. Ղուկասյանից ահազանգ է ստացվել, որ ինքն իր գործընկերների հետ 3 բեռնատար ավտոմեքենաներով մնացել են ձնաբքով փակված Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի Քարվանսարայ պատմական հուշարձանի մոտակայքում:
Ժամը 11.00-ին Եղեգնաձոր քաղաքի ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքները:
Ժամը 15.00-ի սահմաններում ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից, և ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի հատված:
Արտակարգ իրավիճակների նախարարություն









































