BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր Բաղդադում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: Այդ հանդիպումը կոչված է Թեհրանի հետ երկխոսության աշխուժացմանը:
«Վեցյակի» մեջ ներառված երկրները հերթական անգամ փորձելու են Իրանին համոզել իր միջուկային ծրագրի հարցում միջազգային հանրության հետ համագործակցության անհրաժեշտության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի կեսին Ստամբուլում: