Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Վանում կալանավորվել են 17 զինվորականներ, որոնցում թվում են մեկական գնդապետ և մայոր: Դա տեղի է ունեցել Վանի նահանգի Չալդըրան շրջանի Բուղուլուքայնաք գյուղի մոտ 3 տարի առաջ իրականացված օպերացիայի հետաքննման շրջանակներում: Այդ ժամանակ օպերացիայի հետևանքով զոհվել էր 2 քուրդ զինյալ (PKK-ական) և նրանց մոտ պատանդ պահվող մի երիտասարդ: