Այն բանից հետո, երբ Թուրքիան ուղղակիորեն համաձայնագիր կնքեց Իրաքի Քրդիստանի հետ, Իրաքի կառավարությունն Անկարային կոչ արեց բոլոր հարցերը` կապված երկրում նոր նավթագազատարների հետ, լուծել պաշտոնական Բաղդադի հետ:
Իրաքյան քրդերի հետ գործարքը, որը անհանգստություն էր հարուցել Բաղդադում, հաստատվել է մայիսի 20-ին:
Ինչպես հաղորդել է BBC-I–ի թղթակիցը Թուրքիայում, անգամ հաշվի առնելով Անկարայի աճող պահանջարկը հումքային ռեսուրսների նկատմամբ, որոշ թուրք քաղաքական գործիչներ համաձայնագիրը համարում են «չափազանց պրովոկացիոն»:
Իրաքի Քրդստանն ու պաշտոնական Բաղդադն արդեն մի քանի ամիս է, ինչ չեն կարողանում լուծել, թե ում է պատկանում նավթի ու գազի ներկրման իրավունքը: