Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու ԱԷՄԳ-ը մոտ ժամանակներս կստորագրեն Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Վերջինս հայտարարել է, որ թեթև դեռ կան հարցեր, որոնց շուրջ կողմերը պետք է աշխատանքներ տանեն, այնուամենայնիվ, Թեհրանը դա չի համարում լուրջ խոչընդոտ համաձայնագրի ստորագրման համար:
Ամանոն շատ օգտակար, հագեցած է որակել Թեհրանում անցկացրած իր բանակցությունները՝ ընդգծելով, որ դրանք անցել են բարենպաստ մթնոլորտում: