Իրանցի 51-ամյա դիվանագետ Խեկմոաթոլլա Գորբանին Թեհրան վերադառնալուց հետո հեռացվել է աշխատանքից: Նա մեղադրվում է Բրազիլիայի մայրաքաղաքի լողավազաններից մեկում չորս անչափահասների դեմ սեռական ոտնձգության համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գորբանին Բրազիլիայում ձերբակալվել է, սակայն հաշվի առնելով նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը, ոստիկանությունը նրան ազատ է արձակել և արտաքսել է Իրան:
Իսլամական Հանրապետության ԱԳՆ–ը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացրել և եկել է այն եզրակացության, որ դեսպանատան աշխատակցի վարքը «հարիր չէ մուսուլմանական բարոյականությանը և հակասում է գործող վարչական նորմերին»:
Բրազիլիայի կառավարությունը, որը Թեհրանի հետ լավ առևտրային կապերի մեջ է, Թեհրանին բողոքի նոտա է ուղարկել: