ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են բանակցություններ վարել Իրանի հետ՝ պայմանով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ չունենա: Այս մասին հայտարարվել է երեկ Սպիտակ տանը կայացած նախագահներ Բարաք Օբամայի ու Ֆրանսուա Օլանդի հանդիպումից հետո:
Օլանդը նշել է. «Մենք ընդհանուր հայացքներ ունենք Իրանի շուրջ: Մենք կարող ենք բանակցություններ սկսել Իրանի հետ: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Թեհրանը զրկված լինի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից»:
Օլանդը հավելել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաև Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը: