Վենեսուելայում կործանվել է «Մի-17» ռազմական ուղղաթիռը: Ինչպես տեղեկացնում է Globovision հեռուստաալիքը, ուղղաթիռում եղել է 5 մարդ, որից 4-ը զոհվել են:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սան Ֆելիպե քաղաքի շրջանում` ուսումնական չվերթ իրականացնելիս:
Ըստ տեղեկությունների` ընթացքի ժամանակ պոկվել է ուղղաթիռի պոչամասը, որից հետո այն վայր է ընկել:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վենեսուելայի Ապուրե նահանգի տարածքում կործանվել էր Superpuma տեսակի ռազմական ուղղաթիռը. զոհվել էր 7 զինծառայող: