Բավարական Բերգ բնակավայրում վախճանվել է օպերային հայտնի երգիչ, երաժշտագետ ու դիրիժոր Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն:
Ինչպես հայտնում է N-24, հեռուստաալիքը, դիրիժորը մահացել է իր ծննդյան օրվա նախօրեին. մայիսի 28-ին նա կդռանար 87 տարեկան:
Ֆիշեր-Դիսկաուն 20-րդ դարի ամենահայտնի կամերային ու օպերային երգիչներից է, ով իր կենդանության օրոք ձայնագրել է ավելի քան 400 ձայնասկավառակ:
Իր ստեղծագործական ուղու ժամանակ նա հիմնականում ելույթ է ունեցել Վիեննայի օպերայում, Բավարական օպերայում կամ Լոնդոնի Թագավորական օպերայում:
1980թ. նա արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկին` Էռնստ Սիմենսի մրցանակին, իսկ 1987թ. նրան շնորհվել է Ռոբերտ Շումանի անվան մրցանակ: