«Հրապարակ»-ը գրում է, որ «Սովրանո» ընկերության սեփականատեր, Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի պարտված թեկնածու Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ` Շիրակի մարզպետի պաշտոնը:
«Սակայն նա հրաժարվել է, քանի որ Շիրակը և հատկապես մարզկենտրոն Գյումրին ամենաբարդ տարածքն է Հայաստանում: Ամենաաղքատ մարզում միշտ էլ ամենաշատ սոցիալական խնդիրներն են և ամենամեծ դժգոհությունը իշխանությունից: Բացի այդ, մարզը համարվում է թվով երկրորդ ԲՀԿ-ական մարզը, որտեղ ՀՀԿ-ական մարզպետը միշտ շրջապատված է լինելու հակառակորդներով»: