Thursday, 04 06 2026
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Բոլոր առումներով ամենավերջինն ենք

2010թ. Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2009թ. նկատմամբ աճել է 6%-ով, Ադրբեջանի ՀՆԱ-ն` 5%-ով, իսկ Հայաստանի ՀՆԱ-ն` 2.6%-ով: 2010թ. Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009թ. համեմատ աճել է 21%-ով, Ադրբեջանինը` 34.1%-ով, իսկ Հայաստանինը` 12.1%-ով:

Սակայն Հայաստանը տարածաշրջանում առանձնանում է ոչ միան նրանով, որ ունի ամենավատ մակրոտնտեսական ցուցանիշները, այլև նրանով, որ ունի բավականին յուրօրինակ առևտրային գործընկեր երկրներ: Վերջին տվյալներով, մեր ողջ արտահանման 15.6%-ը բաժին է ընկնում Բուլղարիային, 15.3%-ը` Ռուսաստանին, 14.1%-ը` Գերմանիային, այնուհետև Նիդեռլանդներին` 9%, ԱՄՆ-ին` 8.4%, Բելգիային` 7.5%, Իրանին` 5.5%, Վրաստանին` 5.2%: 1%-ից ավելի մասնաբաժին ունեն նաև Չինաստանը, Կանադան, Շվեյցարիան, Իսպանիան:

Մյուսների մասնաբաժինը 1%-ից էլ պակաս է, որը ոչ մի թիվ չի կազմում, որովհետև տարեկան ընդամենը 10 մլն դոլար է կազմում: Սակայն էականն այն է, որ մեր անմիջական հարևաններին բաժին է ընկնում մեր արտահանման 11%-ից պակաս մասը: ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում մեր ողջ արտահանման 18.8%-ը, ինչը նվազման միտում ունի: Ինչ վերաբերում է մեր ներմուծման հիմնական գործընկերներին, ապա այստեղ ևս առաջատարը Ռուսաստանն է (22.2%):

Չինաստանին բաժին է ընկնում մեր ներմուծման 10.8%-ը, Իրանին` 5.6%-ը, Թուրքիային` 5.5%-ը, Գերմանիային` 5.4%-ը, Իտալիային` 3.2%-ը: Մյուսների մասնաբաժինը 3%-ից պակաս է: Այսինքն` ողջ առևտրաշրջանառության (ե՜ւ արտահանումը, ե՜ւ ներմուծումը ներառյալ) տեսակետից մեր հիմնական գործընկեր երկրներն են Ռուսաստանը (մոտ 21%), Չինաստանը (9.1%), Գերմանիան (7.3%), Իրանը (5.6%), Բուլղարիան (5.6%), Ուկրաինան (4.9%) և Թուրքիան (4.4%): Վրաստանի տեսակարար կշիռը Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքում 2.1% է: Այսինքն` մեր անմիջական հարևանների տեսակարար կշիռը մեր ապրանքաշրջանառության կառուցվածքում մոտ 12% է:

Այժմ տեսնենք, թե որ երկրներն են մեր հարևանների հիմնական գործընկերները: Վրաստանի համար ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը արտաքին առևտրաշրջանառության մեջ 33% է: Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Թուրքիան է, որի տեսակարար կշիռը առևտրաշրջանառության մեջ կազմում է 16.5%: Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 10.6% տեսակարար կշռով, երրորդ տեղում Ուկրաինան` 9.9% տեսակարար կշռով: Վրաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերների մեջ են նաև Գերմանիան (5.4%), Չինաստանը (5.4%) ԱՄՆ-ն (5.3%), Ռուսաստանը (4.7%), Հայաստանը (3.1%), Բուլղարիան (2.9%), Արաբական Միացյալ Էմիրությունները (2.8%): Այսինքն` Վրաստանի համար իր անմիջական հարևանների հետ առևտրաշրջանառության ծավալը կազմում է ողջ առևտրաշրջանառության մոտ 35%-ը (ավելի քան 1/3-ը):

Հայաստանի նման «աննորմալ» առևտրային կառուցվածք ունի նաև Ադրբեջանը` պայմանավորված նավթի արտահանմամբ: 2010թ.-ին Ադրբեջանի արտահանման հիմնական առևտրային գործընկերներն են եղել Իտալիան (32%), Ֆրանսիան (9%), Իսրայելը (8.7%), ԱՄՆ-ն (6.9%), Ուկրաինան (4.3%): Այնուհետև գալիս են Խորվաթիան (4%), Ինդոնեզիան (4%), Մալայզիան (3.8%), Ռուսաստանը (3.5%), Վրաստանը (1.8%): Ադրբեջանի ներմուծման հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը (17.4%), Թուրքիան (11.7%), Գերմանիան (8.6%), Չինաստանը (8.4%), Ուկրաինան (7.3%), Մեծ Բրիտանիան (4.6%), Ղազախստանը (4.5%), ԱՄՆ-ն (3.3%), Սինգապուրը (3%), Կորեայի Հանրապետությունը (2.6%): Այսինքն` Ադրբեջանն իր հարևանների հետ ավելի քիչ է առևտուր անում, քան նույնիսկ մենք, սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը նավթ արտահանող և ծովային ելք ունեցող երկրի մասին է` ի տարբերություն Հայաստանի: Բացի այդ, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի ապրանքաշրջանառության ծավալները բացարձակ առումով էականորեն գերազանցում են Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալներին:

Ադրբեջանի ապրանքաշրջանառության ծավալը 2010-ին կազմել է 27.8 մլրդ դոլար, Վրաստանինը` 7.5 մլրդ դոլար, իսկ Հայաստանինը` 4.8 մլրդ դոլար:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում