Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքի իշխանությունները ստիպված էին դեռևս մարտին ծայրահեղ միջոցի դիմել՝ քայլելիս SMS գրելը բնակիչների շրջանում բացառելու նպատակով: Օրենքը խախտողները պատժվում են 85 դոլար տուգանքով:
– Քայլելիս հաղորդագրություններ գրելը լիովին շեղում է հետիոտնի ուշադրությունը և թուլացնում սթափությունը,- ասել է քաղաքի ոստիկանապետ Թոմաս Ռիպոլին,- այս տարվա սկզբին քաղաքում, որը 35 հազար բնակիչ ունի, 74 մարդ SMS-ների պատճառով ավտովթարի է ենթարկվել, նրանցից 3-ը զոհվել են:
Ոստիկանապետը հույս ունի, որ խոշոր տուգանքը մարդկանց կստիպի զերծ մնալ քայլելիս հաղորդագրություններ գրելուց, սակայն, ինչպես երևում է, ոմանք անհողդողդ են մնում: Մարտից մինչ օրս արդեն 120 խախտում է հայտնաբերվել: