Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշել է բարեկարգման աշխատանքներ իրականացնել Վանա լճի Աղթամար կղզում: Այդ աշխատանքներն առաջին հերթին վերաբերում են կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն և նոր մնացած ողջ կղզուն:
Մեծացվելու են կղզու զբոսավայրերն ու կանաչ գոտիները: Բացի այդ, կղզում լուսավորություն է անցկացվելու, որպեսզի հնարավոր լինի նաև գիշերը զբոսնել կղզում: Այս աշխատանքներն իրականացվելու են ամռան ամիսներին: Դրանց իրագործումը չի հանգեցնի եկեղեցու փակմանը:











































