Ավստրիայի և Շվեյցարիայի գիտնականները հերքել են տեսակետն այն մասին, որ ինտերնետով շփումը տարբերվում է իրական կյանքում ունեցած շփումներից: Նրանք նաև պարզել են, որ ցանցի ճնշող մեծամասնությունը պահպանում է վարքի կանոնները:
Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են IRC(Internet Relay Chat) ցանցերում օգտատերերի շփումները: 42 օրվա ընթացքում նրանք հետևել են 20 միլիոն օգտատերերի 2,5 մլն հաղորդագրություններին: Շփման թեման շատ բազմազան է եղել՝ երաժշտություն, սպորտ, բիզնես, քաղաքականություն և այլն: Հաղորդագրությունների 85 տոկոսը կրել է չեզոք կամ դրական բնույթ:
Ինտերնետում շփման հարցերը ներկայում ակտիվ հետազոտությունների առարկա են դարձել: Օրինակ, Հումբոլտի և Հետինգենի Բեռլինի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ տառատեսակը մարդու մոտ առաջացնում է ավելի ուժեղ հուզական ռեակցիա, քան փոքրը: Հետազոտողները երևույթը կապում են այն բանի հետ, որ մեծ չափն ինչ-որ իմաստով նշանակում է, որ առարկան մոտ է գտնվում: